Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում

14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական 
ծառատունկի ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համապետական ծառատունկի ընթացքում՝ ապրիլի 27-ին,  Հայաստանի երեք մարզում տնկվել է շուրջ 14,000 ծառ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի  նախարարությունից՝ նշելով, որ ծառատունկին տնկվող հիմնական անտառկազմող ծառատեսակներն էին սոճի, թեղի, հացենի։

0011.jpg (723 KB)

Ծառատունկի շրջանակում պետական բյուջեի ֆինանսավորմամբ ծառատունկի աշխատանքներն իրականացվել են նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի  Տաշիրի, Սյունիքի և Հրազդանի անտառտնտեսության մասնաճյուղերում։

02.jpg (715 KB)

Կլիմայի փոփոխության դեմ մղվող համաշխարհային պայքարի շրջանակում Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է անտառների պահպանման և վերականգնման օրակարգը՝ պարտավորվելով կրկնապատկել իր անտառածածկույթը մինչև 2050 թվականը և այս ծառատունկը ևս մեկ քայլ էր այդ օրակարգի շրջանակում։

03.jpg (375 KB)

Ծառատունկին  մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև պետական գերատեսչությունների, ուսումնական հաստատությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Գարնանային ծառատունկի շրջանակում «Հայանտառը» ՊՈԱԿ-ը կշարունակի ծառատնկումները։

04.jpg (460 KB)

05.jpg (380 KB)

07.jpg (733 KB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am