Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփել է «Տոներն ու ծեսերը Ջավախքում» ծրագիրը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփել է «Տոներն ու ծեսերը Ջավախքում» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2023 թ. դրամաշնորհային մրցույթին հավանության արժանացած «Տոներն ու ծեսերը Ջավախքում» ծրագիրն ամփոփվել է էլեկտրոնային գրքի հրատարակությամբ:

1..jpg (169 KB)

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ծրագիրն իրականացվել է «Ջավախք» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, որի ընթացքում Ջավախքի երիտասարդների, այդ թվում՝ ուսանողների ներգրավմամբ Սամցխե-Ջավախքի երկրամասի Նինոծմինդայի շրջանի 10 համայնքներում (Նինոծմինդա, Գանձա, Փոկա, Հեշտիա, Սաթխա, Փոքր Խանչալի, Մեծ Գոնդուրա, Մեծ Արագյալ, Դիլիֆ, Թորիա) իրականացվել է ազգային ավանդական ու նորօրյա տոների ու ծիսակատարությունների վերաբերյալ նյութերի հավաքագրում, անհատական և խմբային հարցազրույցներ, որոնցում ներգրավվել են տարբեր գյուղերի ավելի քան 45 բանասացներ:

Ըստ աղբյուրի՝ իրականացվել է իրազեկման 2 հանդիպում, որին մասնակցել են ավելի քան 50 շահառու, այդ թվում՝ Վրաստանի Քվեմո-Քարթլի նահանգի Շուլավեր գյուղի մի խումբ հայ ուսանողներ և աշակերտներ՝ «Կանանց միջմշակութային երկխոսություն» հասարակական կազմակերպության ղեկավար Մարինա Ցիկարիշվիլու գլխավորությամբ:

5..jpg (299 KB)

Նշվում է, որ «Տոներն ու ծեսերը Ջավախքում» ծրագրի իրականացումն ուղղված էր ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը, դրա կարևորման ուղղությամբ համայնքների իրազեկմանը, ավանդույթների փոխանցմանն ու  երիտասարդների միջոցով ժառանգության կենսունակության ապահովմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am