Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Բրյուսովի ծննդյան օրը Հայաստանի ազգային գրադարանում անցկացվել է «Վալերի Բրյուսովը և «Հայաստանի պոեզիան»» դասախոսություն

Բրյուսովի ծննդյան օրը Հայաստանի ազգային գրադարանում անցկացվել է 
«Վալերի Բրյուսովը և «Հայաստանի պոեզիան»» դասախոսություն

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս նշանավոր բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ, հայ ժողովրդի բարեկամ Վալերի Բրյուսովի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 13-ին Հայաստանի ազգային գրադարանում անցկացվել է հանրային դասախոսություն «Վալերի Բրյուսովը և «Հայաստանի պոեզիան»» թեմայով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային գրադարանից, բանաստեղծի 150-ամյակի առթիվ կազմակերպված տարվա վերջին բանախոսությունը վարել է Ազգային գրադարանի տնօրեն, բրյուսովագետ, Բրյուսովի թանգարանի հիմնադիր Աննա Չուլյանը։

«Բանախոսը ներկայացրեց Վալերի Բրյուսովի կյանքը և գործունեությունը, մասնավորապես, անդրադարձավ Բրյուսովի՝ 1916 թվականին Մոսկվայում հրատարակված «Հայաստանի պոեզիան» (Поэзия Армении с древнейших времен до наших дней) ժողովածուի կազմման պատմությանը։ Աննա Չուլյանն ընդգծեց, որ «Հայաստանի պոեզիան» լույս աշխարհ եկավ հայ ժողովրդի համար օրհասական ժամանակամիջոցում։ Բրյուսովը, համախմբելով ռուս առաջավոր մտավորականության մի խումբ ներկայացուցիչների, նրանց հետ միասին թարգմանեց և կազմեց մինչև օրս չգերազանցված մի ժողովածու։ Բանախոսը շեշտեց, որ հայ պոեզիայի գոհարները՝ սկսած վաղ միջնադարից, մինչև 20-րդ դարասկզբի հեղինակների երկեր, առաջին անգամ ներկայացվեցին ռուսերեն։

393209757_2189585561379551_4156562489609482071_n.jpg (1.54 MB)

Բրյուսովն առաջինն էր, որ, անդրադառնալով Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությանը, հրապարակեց մեկ ու կես միլիոն զոհերի թիվը։ Բրյուսովն էր, որ առաջին անգամ տարանջատեց արևելահայ և պոլսահայ գրողներին։

Ըստ աղբյուրի՝ ուշագրավ դասախոսության ընթացքում մասնակիցների համար շատ բացահայտումներ եղան։

«Այո, կանգնած եք սահմանագծում

Դուք խորթ ու ներհակ զույգ աշխարհների,

Եվ հայրենական ասք ու զրույցում

Ձեզ լսելի է շունչը դարերի»։

Այսպես է սկսել «Հայերին» բանաստեղծությունը հայ գրականության գիտակ ու երկրպագու, հայ քնարերգության անզուգական թարգմանիչ Վալերի Բրյուսովը։ Բանաստեղծը հենց այս հայացքով էլ դիտարկում էր Արևելքի ու Արևմուտքի սահմանագիծ Հայաստան երկրի լեզուն, մշակույթն ու պատմությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

410662568_1296769317689472_765095001943020029_n.jpg (1.42 MB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am