Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Իլոն Մասկի ընկերությունն առաջին անգամ չիպ է տեղադրել մարդու ուղեղում

Իլոն Մասկի ընկերությունն առաջին անգամ չիպ է տեղադրել մարդու ուղեղում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի նեյրոտեխնոլոգիական Neuralink ընկերությունը հունվարի 28-ին առաջին անգամ իմպլանտ է տեղադրել մարդու ուղեղում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մասկը հայտնել է իրեն պատկանող X սոցիալական հարթակում։

«Առաջին մարդը երեկ (խմբ․՝ հունվարի 28-ին) ստացել է Neuralink-ի իմպլանտը, նրա ապաքինումը լավ է ընթանում», - գրել է Մասկը՝ հավելելով, որ սարքի աշխատանքի առաջին տվյալները խոստումնալից են։

Ձեռնարկատերը հավելել է, որ Neuralink-ի առաջին արտադրանքը կոչվում է Telepathy։

«Այն թույլ է տալիս ընդամենը մտքի ուժով կառավարել հեռախոսը և համակարգիչը, իսկ նրանց միջոցով՝ գրեթե ցանկացած սարք։ Առաջին օգտատերերը կլինեն այն մարդիկ, որոնք կորցրել են իրենց վերջույթների վերահսկողությունը», - գրել է Մասկը:

ԱՄՆ սննդի և դեղերի վարչությունն անցյալ տարվա աշնանը Neuralink-ին թույլատրել էր իր իմպլանտն առաջին անգամ փորձարկել մարդկանց վրա, ինչը մեծ քայլ էր ստարտափի համար, որը ցանկանում է օգնել հիվանդներին՝ հաղթահարել անդամալուծությունը։

Ընկերությունը նախկինում հայտարարել էր, որ հետազոտության  ընթացքում օգտագործվում է ռոբոտ, որը ուղեղ-համակարգիչ ինտերֆեյսի (BCI) իմպլանտը վիրահատական ճանապարհով տեղադրում է ուղեղի այն հատվածում, որը վերահսկում է շարժվելու մտադրությունը․ դրա առաջնային նպատակն է մարդկանց հնարավորություն տալ կառավարել համակարգչի կուրսորը կամ ստեղնաշարը՝ օգտագործելով միայն իրենց մտքերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am