Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Գիրք նվիրելու օրը նշվել է Երևանի կոնյակի գործարանում

Գիրք նվիրելու օրը նշվել է Երևանի կոնյակի գործարանում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ավանդույթի համաձայն՝ փետրվարի 19-ին Երևանի կոնյակի գործարանում նշվեց Գիրք նվիրելու օրը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին գործարանից, տարեցտարի հաղորդելով տոնին նոր ձևաչափ՝ այս տարի Երևանի կոնյակի գործարանը Newmag հրատարակչության հետ օրվա խորհրդին ընդառաջ կազմակերպել է գրական մրցույթ, որին կարող էր մասնակցել ընկերության յուրաքանչյուր աշխատակից։

ARS_0920.JPG (2.51 MB)

Մրցույթի արդյունքներն ամփոփվեցին փետրվարի 19-ին Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանում, որտեղ և կայացավ մրցանակների հանձնման արարողությունը։

Գրական մրցույթում մրցանակային տեղեր են զբաղեցրել Անահիտ Գասպարյանը, Հասմիկ Եգանյանը, Սվետլանա Համբարձումյանը, Մադլենա Խաչատրյանը, Մանվել Թումանյանը, Նելլի Ղազարյանը, Սերգեյ Ղալթախչյանը, Ալեքսանդր Դավթյանը՝ գրանցելով բացառիկ արդյունքներ։

ARS_0930.JPG (3.12 MB)

15 հարցից բաղկացած մրցույթ-խաղն ամփոփում էր տարբեր երկրների հեղինակների և տարբեր ժամանակաշրջանների գրական գործեր ու դրանց դրսևորումն արվեստի այլ ճյուղերում։ Մրցույթի բովանդակային շեշտերից մեկը, անշուշտ, Հայաստանն էր՝ իր պատմությամբ և մշակույթով։ Հարցերից մի քանիսը անդրադառնում էին աշխարհահռչակ տարբեր գրողների հիշատակումներին Հայաստանի մասին։

ARS_0893.JPG (2.11 MB)

«Որևէ երևույթ չի կարող վերածվել ավանդույթի, եթե չլինի հանրային ջերմ ընկալում։ Իսկ ավանդույթը դարձնում են արժեք այն մարդիկ, ովքեր կիսում և հետևում են նրա գաղափարներին։ Ուրախ եմ, որ Երևանի կոնյակի գործարանում «Գիրք նվիրելու օր» տոնելը դարձել է միմյանց հետ ջերմ պահեր կիսելու ևս մեկ ավանդույթ։ Տպավորիչ Է թիմի մասնակցության եռանդը և ցուցաբերած արդյունքը»,- նշեց Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։

ARS_0961.JPG (1.72 MB)

«Շատ ուրախ ենք, որ Երևանի կոնյակի գործարանը «Գիրք նվիրելու օրը» տոնում է ոչ թե սոսկ գիրք նվիրելով, այլ ամեն տարի ստեղծարար մոտեցում է ցուցաբերում։ Այս տարվա շեշտադրումը կարդացածի քննական մոտեցումն էր և բովանդակությունը։ Եվ հաճելիորեն զարմացած ենք և՛ մասնակցության ակտիվությունից, և՛ մրցանակային տեղեր զբաղեցրածների գիտելիքի խորությունից»,- նկատեց Newmag hրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը։

ARS_0978.JPG (3.17 MB)

ARS_1030.jpg (1.81 MB)

ARS_1022.jpg (2.22 MB)

ARS_1041.jpg (1.57 MB)

ARS_1048.JPG (2.53 MB)

ARS_1060.jpg (1.66 MB)

ARS_1139.JPG (1.78 MB)

ARS_1140.JPG (2.12 MB)

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am