Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Լուսնի վրա վայրէջք է կատարել ամերիկյան մասնավոր ընկերության տիեզերանավը

Լուսնի վրա վայրէջք է կատարել ամերիկյան մասնավոր ընկերության 
տիեզերանավը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տեխասում գտնվող Intuitive Machines ընկերության տիեզերանավը փետրվարի 22-ին վայրէջք է կատարել Լուսնի հարավային բևեռի մոտ․ սա ԱՄՆ-ի առաջին վայրէջքն է Լուսնի մակերևույթի վրա 50 տարվա ընթացքում և առաջինը, որ իրականացվել է մասնավոր ընկերության կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։

ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, որը լուսնագնացի վրա ունի մի քանի հետազոտական գործիքներ, վայրէջքն անվանել է մեծ ձեռքբերում. ՆԱՍԱ-ն նպատակ ունի գիտական առաքելություններով Լուսին ուղարկել կոմերցիոն ընկերությունների տիեզերանավերի ջոկատ, նախքան տիեզերագնացներին կրկին Լուսին ուղարկելը, որը նախատեսված է 2026 թվականին։

Այնուամենայնիվ, վայրէջքից հետո «Ոդիսևս» լուսնագնացի նավիգացիոն համակարգի, ինչպես նաև սարքի հետ կապ հաստատելու խնդիր է առաջացել։ Ազդանշանն, ի վերջո, վերականգնվել է, իսկ ավելի ուշ ընկերությունը X սոցիալական հարթակում հայտնել է, որ «Ոդիսևս»-ը սկսել է տվյալներ ուղարկել։

Մինչ օրս Լուսնի վրա վայրէջք են կատարել 4 այլ երկրների տիեզերանավեր՝ նախկին Խորհրդային Միության, Չինաստանի, Հնդկաստանի, իսկ հունվարին՝ Ճապոնիայի։ ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ երբևէ մարդկանց է ուղարկել լուսնի մակերևույթ։

«Ոդիսևս»-ը դեպի Լուսին էր արձակվել փետրվարի 15-ին Ֆլորիդայից՝ Իլոն Մասկի SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով։ Այն յոթ օր պետք է աշխատի արևային էներգիայով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am