Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

700 կտոր գիրք՝ Գավառ համայնքի դպրոցների գրադարաններին

 700 կտոր գիրք՝ Գավառ համայնքի դպրոցների գրադարաններին

ԳԱՎԱՌ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Մայրենի լեզվի օրվա շրջանակում Գեղարքունիքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանում տեղի է ունեցել գրքի նվիրատվություն և գրական ցերեկույթ։

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության հետ համաձայնեցնելով՝ ճանաչված մտավորական, դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու Թորգոմ Դռնոյանն իր անձնական գրադարանից, ինչպես նաև իր հեղինակած գրքերից շուրջ 700 կտոր գրականություն է նվիրաբերել Գավառ համայնքի դպրոցների գրադարաններին։

Դպրոցները ստացել են  գիրք-նվերներ նաև մարզային գրադարանից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ծրագրերով հրատարակված գրականությունից։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի Վ․Պետրոսյանի անվան մարզային գրադարանից՝ միջոցառման հյուրերն էին Սարուխան համայնքի թիվ 1, թիվ 2, թիվ 3 , Գեղարքունիք համայնքի և Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցների ներկայացուցիչները։

Միջոցառումը բացել են գրադարանի ակտիվ ընթերցողները,  այնուհետև այն շարունակել են Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի 4-րդ Ա դասարանի աշակերտները՝ ներկայացնելով Թումանյանի հեքիաթներից մի փունջ։ Միջոցառումը համեմվել է երգ ու պարով, Կոմիտասի երգերով, կատակ-երգերով։

Դպրոցները նույնպես դատարկաձեռն չեն եկել գրադարան, նրանք նույնպես գրքեր են նվիրել մարզային գրադարանին։

 

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am