Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Լանջաղբյուրում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել

Լանջաղբյուրում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել

ԳԱՎԱՌ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Լանջաղբյուր գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2023 թվականին  կառուցվել է արտաքին լուսավորության ցանց, մանկական խաղահրապարակ և ավտոտրանսպորտային սպասարկման կանգառ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, սուբվենցիոն 3 ծրագրի իրականացման համար ներդրվել է 28 միլիոն 966 հազար 994 դրամ, որից 14 միլիոն 691 հազար 297 դրամը ՀՀ կառավարության, 14 միլիոն 275 հազար 697 դրամը Գավառի համայնքապետարանի մասնաբաժինն է։

Լանջաղբյուրի արտաքին լուսավորության ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում  է 9 միլիոն 61 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի մայիսից և ավարտվել հոկտեմբերին։ Ծրագրի իրականացման արդյունքում արտաքին լուսավորության ցանց է կառուցվել Լանջաղբյուրի Նալբանդյան, Հաղթանակի, Արտաշես Առաջին, Մամիկոնյան փողոցներում և Իլիկավանք տանող ճանապարհին՝ 2500 մ երկարությամբ։ Տեղադրվել է ԼԵԴ համակարգով աշխատող 70 լուսատու։ Վերոնշյալ փողոցների բնակիչները արտաքին լուսավորության ցանցից օգտվում են առաջին անգամ։

Լանջաղբյուրի մանկական խաղահրապարակի և պուրակի  կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 13 միլիոն 965 հազար 994 դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոսից և ավարտվել դեկտեմբերին։ Խաղահրապարակը և պուրակը կառուցվել են Լանջաղբյուրի մանկապարտեզի տարածքում։ Ծրագրի իրականացման արդյունքում խաղահրապարակ-պուրակը կահավորվել է մանկական խաղարաններով, զրուցարան-տաղավարներով, կառուցվել է լուսավորության ցանց, ցայտաղբյուր։ 

Լանջաղբյուրի ավտոտրանսպորտային սպասարկման կանգառի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 5 միլիոն 940 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսից և ավարտվել օգոստոսին։

Ծրագրի իրականացման արդյունքում Գավառի պատմամշակութային հուշարձանների պատկերով ու նկարագրով արտացոլված կանգառ է կառուցվել Գեղարքունիք-Գավառ մարզային նշանակության ճանապարհի Լանջաղբյուրի հատվածում։

 

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am