Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Իսլամական զարգացման բանկը Թուրքիային 6,3 մլրդ դոլարի վարկ կտրամադրի

Իսլամական զարգացման բանկը Թուրքիային 6,3 մլրդ դոլարի վարկ կտրամադրի

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիշմեքը նշել է, որ Իսլամական զարգացման բանկը (IDB) Թուրքիային վարկի տեսքով 6,3 մլրդ դոլարի ֆինանսավորում է հատկացրել նախագծերի իրականացման համար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:  

Թուրք նախարարը նշել է, որ շրջանակային ծրագիր է ստորագրվել IDB-ի ղեկավար Մուհամմեդ Սուլեյման Ալ-Ջասերի հետ և հայտնել է, որ Էր-Ռիադում IDB-ի հանդիպման ժամանակ ընդունվել է Թուրքիայի ռազմավարությունը, որը նախատեսում է 2024-2026 թվականների համար IDB-ի մի շարք նախագծերի իրականացում Թուրքիայում։

«Ռազմավարությունը նախատեսում է 6,3 միլիարդ դոլարի ֆինանսավորում հատկացնել Իսլամական զարգացման բանկի կողմից։ Մեր կողմից իրականացվող տնտեսական ծրագրի շնորհիվ արտաքին ռեսուրսների հոսքը դեպի Թուրքիա շարունակվում է»,- ասել է Շիմշեքը։

Շիմշեքն ընդգծել է, որ քննարկվող ռազմավարությունը համատեղելի է զարգացման 12-րդ պլանի և Թուրքիայի միջնաժամկետ ծրագրի մեջ ներառված զարգացման առաջնահերթությունների հետ։

Նրա խոսքով, IDB-ի ֆինանսավորումը կօգտագործվի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը, առողջապահությունը, տրանսպորտը, ֆինանսները, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, էներգետիկան և ենթակառուցվածքները:

Նա նշել է, որ Իսլամական զարգացման բանկը Թուրքիային ընդհանուր առմամբ հատկացրել է 12,9 մլրդ դոլար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am