Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Միլանի «Ինտեր»-ը 4-րդ անընդմեջ հաղթանակն է տոնել «Սերիա Ա»-ում

Միլանի «Ինտեր»-ը 4-րդ անընդմեջ հաղթանակն է տոնել «Սերիա Ա»-ում

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 21-րդ տուրում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Ատալանտա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միլանյան ակումբին հաջողվեց առավելության հասնել խոշոր` 4:0 հաշվով: «Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Դարմիանը, Մարտինեսը, Դիմարկոն և Ֆրատեսին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 62-րդ րոպեին:

4-րդ անընդմեջ հաղթանակից հետո «Ինտեր»-ը մնում է «Սերիա Ա»-ի մրցաշարային աղյուսակի առաջատարը: Թիմն ունի 69 միավոր: Երկրորդ տեղում գտնվող «Յուվենտուս»-ը հավաքել է միայն 57 միավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am