Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Քուրդ գրողի ֆիլմը Երևանում կմասնակցի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին

Քուրդ գրողի ֆիլմը Երևանում կմասնակցի «Ոսկե ծիրան» միջազգային 
կինոփառատոնին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուրդ գրող, իրավապաշտպան Քուրթուլուշ Բաշթիմարի Կարսում նկարահանվող «ÇİĞDEM» գեղարվեստական ​​ֆիլմը Երևանում կմասնակցի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին:

Ֆիլմը, որի նկարահանումները շարունակվում են, նկարահանվում է Հայաստանին սահմանակից Կարսի գյուղական դպրոցներից մեկում:

Բաշթիմարը, ով նպատակ ունի իր առաջին գեղարվեստական ​​ֆիլմով մասնակցել Եվրոպայի և Հայաստանի կինոփառատոններին, ավելի ուշ հայտարարել է, որ ֆիլմը թողարկվելու է  Թուրքիայում։

Բաշթիմարը և՛ ֆիլմի սցենարի հեղինակն է, և՛ ռեժիսորը:

Ըստ ֆիլմի սցենարի՝ լքված գյուղի դատարկ դպրոցի շուրջ աշակերտները ձեռք ձեռքի տված պայքարում են: Նրանց նպատակը կրթություն ստանալն ու դպրոց գնալն է։ Ուսանողները խնդրագրեր են գրում և հանձնում տնօրենին՝ սպասելով, որ մայրաքաղաք Անկարայում իրենց ձայնը կլսեն և ուսուցիչ կնշանակվի։

Օրերից մի օր գյուղ է գալիս մոլորված մի վավերագրող և բոլորը կարծում են, թե նա նշանակված ուսուցիչն է և այստեղից սկսում են իրադարձությունները: Ֆիլմն իր անունը ստացել է հերոսներից մեկի «Չիղդեմի» (խմբ. ÇİĞDEM թուրքերենից թարգմանաբար նշանակում է ձնծաղիկ) անունից:

Չիղդեմի պատմությունը, ով ֆիլմում պայքարում է բոլոր դժվարությունների դեմ, շատ նման է ձմեռվանից հետո ծաղկող ձնծաղիկի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am