Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Մանասյանը և Մադոյանը հաղթանակ են տոնել օլիմպիական վարկանիշային մրցաշարի իրենց հերթական մենամարտերում

Մանասյանը և Մադոյանը հաղթանակ են տոնել օլիմպիական վարկանիշային 
մրցաշարի իրենց հերթական մենամարտերում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի ևս երկու անդամ հաղթանակ է տոնել օլիմպիական վարկանիշային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը մեկնարկում մրցեց Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող Դանիել Գուզմանի հետ և առավելության հասավ:

Գուրգեն Մադոյանը իր երկրորդ հաղթանակը տոնեց օլիմպիական վարկանիշային մրցաշարում։ Հայ մարզիկն այս անգամ մրցեց իսպանացի Սերխիո Մարտինեսի հետ և հաղթեց 4:1 հաշվով:

Ավելի վաղ  կայացած մենամարտերում աշխարհի առաջնության փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը հենց մեկնարկում պարտություն էր կրել Կանադան ներկայացնող Ալեքսիս Բարիերից, իսկ Ռուդոլֆ Գարբոյանը 5:0 հաշվով հաղթել էր Սինգապուրի ներկայացուցիչ Խուան Տեո Վիին:

 Առավել վաղ ռինգ էին դուրս եկել 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Երկու բռնցքամարտիկներն էլ գրագետ մենամարտ են անցկացրել ու 5:0 հաշվով հաղթել իրենց մրցակիցներին: Բազեյանն առավելության էր հասել շվեյցարացի Սեյֆեդին Լետայիֆի նկատմամբ, իսկ Հովհաննիսյանն ուժեղ էր Կանադան ներկայացնող Կևեն Բեասեջոուրից:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am