Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Թուրքիայում ավելի քան 30 անձ է ձերբակալվել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով

Թուրքիայում ավելի քան 30 անձ է ձերբակալվել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արևմտյան Սաքարիա նահանգում ձերբակալվել է 33 անձ՝  մարտի 31-ին կայանալիք տեղական ընտրությունների նախաշեմին ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին X-ի միկրոբլոգում կատարած գրառմամբ հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան՝ մանրամասնելով, որ հատուկ գործողության արդյունքում ձերբակալված անձինք կասկածվում են «Իսլամական  պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապված լինելու մեջ:

Ըստ Թուրքիայի ներքին գործերի նախարարի՝ նրանք պատրաստվում էին գործողությունների՝ առաջիկա ՏԻՄ ընտրություններին ընդառաջ։ Նրանց մոտ հայտնաբերվել են  չլիցենզավորված զենքեր, մեծաքանակ արտարժույթ, առգրավվել՝ մեծ թվով արգելված գրականություն և կազմակերպչական փաստաթղթեր։ Նշվում է, որ ձերբակալվածների մեջ կան անձինք, ովքեր զինյալներ էին ուղարկում հակամարտության գոտիներ, ֆինանսական օգնություն ցուցաբերում ահաբեկիչներին և անօրինական մզկիթներ ու մեդրեսեներ էին ղեկավարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am