Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Վարդենիս համայնքում հենաշարժական վերականգնման խնդիրներ ունեցողների տեղափոխման խնդիրը կարգավորվում է

Վարդենիս համայնքում հենաշարժական  վերականգնման  խնդիրներ ունեցողների 
տեղափոխման խնդիրը կարգավորվում է

ԳԱՎԱՌ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում հենաշարժական վերականգնման  խնդիրներ ունեցողների տեղափոխման խնդիրը կարգավորվել է «Աստղավարդ» Հաշմանդամ երեխաների ծնողներ հասարակական կազմակերպության կողմից շահած դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ  «Աստղավարդ» Հաշմանդամ երեխաների ծնողներ ՀԿ նախագահ Մելանյա Եփրեմյանից, դրամաշնորհային ծրագիրն իրենց կազմակերպության կողմից ներկայացվել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան  կողմից հայտարարված մրցույթին 2023 թվականի աշնանը և լիովին համապատասխանել ներկայացված պահանջներին՝ հաղթող ճանաչվելով մրցույթի արդյունքների ամփոփման վերջնարդյունքում։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 62 հազար ԱՄՆ դոլար, որը հատկացնելու է Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը։ Հատկացված գումարի շրջանակներում «Աստղավարդ» ՀԿ-ն ձեռք կբերի 2 միկրոավտոբուս՝ Վարդենիս համայնքի բնակավայրերից հենաշարժական խնդիրներ ունեցող հաշմանդամներին վերականգնողական կենտրոն ու հետադարձ տեղափոխումը կազմակերպելու նպատակով։    

Դրամաշնորհով նախատեսված գումարը հատկացնելու նպատակով օրեր առաջ Վարդենիս համայնքի «Աստղավարդ» Հաշմանդամ երեխաների ծնողներ ՀԿ վերականգնողական  կենտրոն է ժամանել  Հայաստանում Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտակային: Դեսպանը և  «Աստղավարդ» ՀԿ նախագահ Մելանյա Եփրեմյանը ստորագրել են  պայմանագիր, որի համաձայն Ճապոնիայի դեսպանատունը կենտրոնին հատկացնելու է 2 միկրոավտոբուս: Ծրագրի կայացմանը նպաստել է և ներդրումը  կունենա  նաև Վարդենիսի համայնքապետարանը:

«Մեր վերականգնողական կենտրոնը գործում է շուրջ 21 տարի։ Այժմ մեր սպասարկվում են հենաշարժական խնդիրներ ունեցող շուրջ 50-60 երեխա, չնայած նման խնդիրներ ունեցողների թիվը Վարդենիս համայնքում հասնում է 182-ի։ Դրամաշնորհային ծրագրում մենք ներկայացրել ենք, որ բոլոր երեխաներին մեր վերականգնողական ծրագրերում ընդգրկելու  համար չունենք տրանսպորտային տեղաշարժի հնարավորություն։ Հարցն այն է, որ մեզանում չեն գործում միջհամայնքային ավտոտրանսպորտային երթուղիներ, ինչի պատճառով էլ քիչ երեխաներ են մեզ մոտ գալիս։ Իսկ միկրոավտոբուսների գործարկումից հետո, որը տեղի կունենա առաջիկայում, մենք արդեն կընդգրկենք մեր կողմից հաշվառված 182 կարիքավոր երեխայի, նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու հաշվառված շուրջ 100 անձի»,-ներկայացրեց Մելանյա Եփրեմյանը։

Խոսրով Խլղաթյան  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am