Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Կայացել է Գավառ համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի երկրորդ նիստը

 Կայացել է  Գավառ համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի երկրորդ նիստը

ԳԱՎԱՌ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տեղի է ունեցել Գավառ համայնքի ավագանու  վեցերորդ նստաշրջանի երկրորդ նիստը, որը   վարել է Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, «Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու», «Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու», «Մանկապարտեզ հաճախող երեխաներին մատուցվող ծառայությունների համար տեղական վճարները համայնքի բյուջեից փոխհատուցելու», «Գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու, սահմանված արտոնությունները Գավառ համայնքի բյուջեից փոխհատուցելու» և «Գավառ համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» հարցերը ներկայացրել է համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Տիգրան Բրսիկյանը։

Աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Դավիթ Մազմանյանը զեկուցել է  «Համայնքային սեփականություն հանդիսացող ավտոտնակը և ավտոտնակի զբաղեցրած ու սպասարկման համար հատկացված հողամասերը, համայնքային սեփականություն հանդիսացող ավտոտնակը և ծածկը, համայնքային սեփականություն հանդիսացող օժանդակ շինությունը, համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տունն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին», «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդային կարգով օտարելու և Գեղարքունիքի մարզի «Գեղարքունիք-2» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերը հաստատելու մասին» հարցերը։

Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Մուրադ Մովսիսյանը ներկայացրել է «Գավառ քաղաքի  Նովոռոսիյսկի փողոց 4/1 հասցեում գտնվող գույքն ուղղակի վաճառքի ձևով պետական գույքի կառավարման կոմիտեից ձեռք բերելու մասին» հարցը։

«Համայնքային սեփականություն հանդիսացող տարածքն անհատույց օգտագործման տրամադրելու մասին», «Անշարժ գույքի օգտագործման պայմանագրերի գործողությունների ժամկետները երկարաձգելու մասին» հարցերը զեկուցել է համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Արա Գևորգյանը։

Զեկուցողները պատասխանել են  նաև ավագանու անդամների  բարձրացրած հարցերին։

Գավառ համայնքի ավագանու 2024 թվականի վեցերորդ նստաշրջանի երրորդ նիստը կլինի ապրիլի 12-ին։

Խոսրով Խլղաթյան

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am