Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնն այցելել է Սևան համայնք

Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնն այցելել է Սևան համայնք

ԳԱՎԱՌ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը Գեղարքունիքի մարզ կատարած երկօրյա այցի ընթացքում այցելել է Սևան համայնք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Շցեդիայի դեսպանին  և փոխդեսպանին ընդունել է համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի փորձագետ, «Սևանում թափոնների տեսակավորում» ծրագրի համակարգող Հարություն Ալպետյանը, ծրագրի ներկայացուցիչները:

Սևան համայնքի ղեկավարը կարևորել է գործընկերային այն աշխատանքը, որն իրականացվում է համայնքում «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի շրջանակներում՝ Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) ֆինանսավորմամբ։

«Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» 4-ամյա ծրագրի շրջանակներում Սևան քաղաքում ներդրվելու է կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգ, որին նախորդել են մի շարք իրազեկման և ճանաչողական աշխատանքներ:

«Այս ծրագիրը, ի թիվս համայնքում իրականացվող և իրականացված այն ծրագրերի, որոնց առանցքում սկզբնաղբյուրում թափոնների տարանջատման համակարգի ձևավորումն է, ոլորտում կարողությունների զարգացումն ու ընդլայնումը, համայնքը դարձնում է առավել կայացած, իսկ ոլորտային խնդիրների լուծման ճանապարհին կարևոր ազդակ է,-նշել է համայնքի ղեկավարը:

Դեսպան Պատրիկ Սվենսոնը հայտնել է, որ Գեղարքունիքի մարզ երկօրյա այցի նպատակը ճանաչողական է և հասցրել են անցնել Սևանա լճի ողջ տարածքով:

«Ինձ համար անչափ կարևոր է լսել հայ գործընկերներին, տեսնել ինչ-որ բաներ, բարձրաձայնել կարևորագույն հարցեր, որոնք կարող են դառնալ համայնքներում տնտեսական զարգացման ծրագրերի ներդրման լավագույն խթան և ուղղություններ: Կարևոր եմ համարում երկուստեք համագործակցությունը, իսկ թափոնների կառավարման ոլորտում շվեդական փորձի փոխանցումը, կարծում եմ, անհրաժեշտ է, որը պետք է առաջ տանենք ծրագրում ներգրավված կողմերի միջոցով»,-նշել է դեսպանը:

Ծրագրի համակարգող Հարություն Ալպետյանը ներկայացրել է ծրագրային այն բաղադրիչները, որոնց ուղղությամբ աշխատում են, միաժամանակ կարևորել իրազեկման արշավների դերը, որը հնարավորություն կտա համայնքի բոլոր շերտերին ներգրավել թափոնների կառավարման գործընթացում և կոշտ թափոնների կառավարման համակարգը դարձնել կենսունակ:

Տարեվերջին արդեն Սևան քաղաքը կունենա տեսակավորման համար նախատեսված թափոնամաններ, ինչպես նաև համայնքին կնվիրաբերվի աղբահավաք մեքենա:

Հանդիպման ընթացքում կարևորվեցին բնապահպանական այն խնդիրները, որոնք լուծվելու են ծրագրի ներդրման միջոցով:

Համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը ներկայացրեց համայնքային այն առաջնահերթությունները, որոնց լուծման ուղղությամբ իրականացվում է բազմաշերտ աշխատանք և որոնց լուծման համար անչափ կարևորվում են դոնոր կազմակերպությունների աջակցությունը, միջազգային գործընկերությունը:

Ինչպես նշեց դեսպան Սվենսոնը, Շվեդիան շահագրգիռ է, որպեսզի իրականացվող ծրագրերը լինեն կայուն, որոնց շնորհիվ հնարավոր կլինի արձանագրել նաև տնտեսական աճ:

 

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am