Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

2025 թվականի բասկետբոլի Մ20 Եվրոպայի Բ դիվիզիոնի առաջնությունը կկայանա Երևանում

2025 թվականի բասկետբոլի Մ20 Եվրոպայի Բ դիվիզիոնի առաջնությունը կկայանա 
Երևանում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՖԻԲԱ Եվրոպայի Գործկոմի նիստի ընթացքում քննարկվել է տղամարդկանց Մ20 տարեկանների Բ դիվիզիոնի 2025 թվականի առաջնության անցկացման հարցը, որի երկարատև քննարկումների արդյունքում ընտրվել է Հայաստանի թեկնածությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան, նշելով, որ  2025 թվականի բասկետբոլի Մ20 Եվրոպայի Բ դիվիզիոնի առաջնությանը մասնակցելու համար Հայաստանի մայրաքաղաք կժամանի եվրոպական 24 թիմ:

ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի խոսքով՝ մրցաշարը լինելու է մինչև օրս Հայաստանում անցկացված ամենամեծ միջազգային իրադարձությունը թիմային մարզաձևերի շրջանում:

«Վերջին 6 ամիսներին մեր հայտի կապակցությամբ մի շարք քննարկումներ են եղել ՖԻԲԱ Եվրոպայի հետ, քանի որ խոշոր մրցաշար է՝ մեծ թվով մասնակիցներով: Հայաստանի կառավարության և ՀԲՖ-ի կողմից տրված երաշխիքները բավարարել են ՖԻԲԱ Եվրոպային, ինչի շնորհիվ մեր հայտը հաղթող է ճանաչվել: Առաջնությունը կանցկացվի Երևանի երեք մարզադահլիճներում 2025 թվականի հուլիսին»,- ասել է Արթուր Նազարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am