Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Բալթիմորի կամրջի փլուզումից հետո անհետ կորած 6 անձինք մահացած են համարվում

Բալթիմորի կամրջի փլուզումից հետո անհետ կորած 6 անձինք մահացած են 
համարվում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Բալթիմոր քաղաքի կամրջի փլուզումից հետո 6 մարդ կարող է զոհված լինել։ Նրանք վերանորոգման աշխատանքներ էին կատարում, երբ բեռնանավը հարվածել էր կամրջին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

Անհետ կորած 6 անձանց մի մասը Մեքսիկայից և Գվատեմալայից են։ Ըստ տեղի իշխանությունների՝ կամրջի վրա բախման պահին աշխատում էր 8 մարդ։ Նրանցից երկուսին փրկել են։

Բախումից 18 ժամ անց, երբ արդեն չկար հավանականություն, որ 6 անհետ կորածներին ողջ կգտնեն, որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են։ Մարտի 27-ին՝ լուսաբացից հետո, որոնողական աշխատանքները կշարունակվեն՝ նրանց մարմինները գտնելու համար։

2,57 կմ ձգվող «Ֆրենսիս Սկոթ Քի» կամուրջը փլուզվել էր մարտի 26-ի գիշերը, երբ դրան հարվածել էր Սինգապուրի դրոշի տակ նավարկող «Դալի» բեռնանավը։

Մերիլենդի նահանգապետ Ուես Մուրը հայտարարել է, որ բախումից առաջ նավի անձնակազմն իշխանություններին ահազանգի միջոցով նախազգուշացում է ուղարկել, ինչը թույլ է տվել կանգնեցնել կամրջով երթևեկությունը նախքան  հարվածը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am