Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն ՀՀ պետական սահմանի անցման կետերում ծառայության անցնելու համար

ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն ՀՀ պետական 
սահմանի անցման կետերում ծառայության անցնելու համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական սահմանի մյուս անցման կետերում ենթասպայական պաշտոններում զինվորական ծառայության անցնելու համար։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրությունից, ծառայության անցնելու համար կարող են դիմել մինչև 30 տարեկան առնվազն միջնակարգ կրթությամբ, հայերենի և օտար լեզվի (անգլերենի կամ ռուսերենի) իմացությամբ իգական սեռի և պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած արական սեռի ՀՀ քաղաքացիներ։ Տեղեկությունների համար դիմել ք․ Երևան, Եղվարդի խճուղի 117/5 հասցեով կամ զանգահարել 015 57–97–74 հեռախոսահամարով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am