Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գյումրիի համայնքապետարանը հանրությանը ներկայացրեց մասնակցային բյուջետավորման գործընթացը

Գյումրիի համայնքապետարանը հանրությանը ներկայացրեց մասնակցային 
բյուջետավորման գործընթացը

ԳՅՈՒՄՐԻ, 28  ՄԱՐՏԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի համայնքապետարանը հանրությանը ներկայացրեց մասնակցային բյուջետավորման գործընթացը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մասնակցային բյուջետավորման գործընթացների ներդրումը հնարավորություն է տալիս համայնքներում խթանել բնակչության անմիջական մասնակցությունը բյուջետային գործընթացներին` մեծացնելով հանրային ռեսուրսների բաշխման հասցեականությունն ու արդյունավետությունը: Համայնքի բնակիչներն այսուհետ հնարավորություն կունենան ներկայացնել իրենց համայնքին առնչվող գաղափարներ ու ծրագրեր, որոնք կդիտարկվեն, կքննարկվեն, իրենց իսկ կողմից քվեարկությամբ կընտրվեն և իրականացման հնարավորություն կստանան:

Հանրային լսմանը մասնակցեցին ավագանու անդամներ, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, շահագրգիռ անձիք:

Գյումրիի համայնքապետարանի աշխատակազմի միջազգային դրամաշնորհային ծրագրերի պատասխանատու Լենա Մխիթարյանը ներկայացրեց մասնակցային բյուջետավորման գործընթացի նպատակը, հիմնական սկզբունքները, չափանիշները, ավագանու կողմից մասնակցային բյուջետավորման համար հատկացված գումարի չափը, առաջարկների ներկայացման չափանիշները, քվեարկության կարգն ու ժամկետները:

Լենա Մխիթարյանը տեղեկացրեց, որ համայնքային ծրագրերի իրականացման գաղափարներ կարող են ներկայացնել կա՛մ անհատներ, կա՛մ կազմակերպություններ, առաջարկն իրականացվելու է համայնքի տարածքում։ «Առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 5 մլն դրամը, առաջարկը պետք է լինի նոր ու պետք է հնարավոր լինի տեխնիկապես այն  իրականացնել»,-ավելացրեց Լենա Մխիթարյանը։

Գյումրիում գործընթացի իրականացման համար ձևավորվել է հատուկ հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետը, համայնքապետարանի աշխատակազմի միջազգային դրամաշնորհային ծրագրերի պատասխանատուն, ավագանու անդամներ:

Մասնակցային բյուջետավորման մասին իրազեկման ակցիաներ իրականացվում են քաղաքի տարբեր կառույցներում:       

433929984_747296440874154_6874134447759673479_n.jpg (60 KB)

Արմենուհի Մխոյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am