Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող 
հայկական կրթական հաստատություններին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել  Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Հայաստան» համահայկական հիմնադրամը։ 

Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի` «Ֆրանսիայի հայկական հիմնադրամի» կողմից տրամադրված 100 հազար ԱՄՆ դոլարը կուղղվի՝ «Հայ ավետարանական կենտրոնական ավագ», «Կենտրոնական հայկական ավետարանական» և «Վահան Թեքեյանի անվան»  դպրոցների, «Հայ Ավետարանական», «Սահակյան-Լևոն Մկրտչյան»,  «Ազգային Եղիշե Մանուկյան» քոլեջների, «Նուբարյան ազգային»,  «Յառաջ Գ. Կիւլպէնկեան», «ՀԲԸ Միութեան Դարուհի-Յովակիմեան երկրորդական», «Մ. եւ Հ. Արսլանեան» ճեմարանների,  «Սրբոց Հռիփսիմյանց», «Ս. Խաչ-Հարպոյան», «Մեսրոպյան», «Ազգային Միացյալ», «Մխիթարյան» և «Հայ Ավետարանական Շամլեան  Թաթիկեան  Երկրորդական»,   վարժարանների ուսուցչական և տեխնիկական անձնակազմերին:  

Նշենք, որ Լիբանանի հայ կրթական հաստատությունների օժանդակության ծրագիրը սկիզբ առավ դեռևս 2019 թ-ի դեկտեմբերին, երբ Լիբանանում սկսվեց սոցիալ-տնտեսական ճգնաժամը, որն էլ ավելի խորացավ 2020թ-ի օգոստոսին` Բեյրութի աղետալի պայթունից հետո։ Ընդհանուր առմամբ, 2019թ-ից ցայսօր Լիբանանի հայ համայնքի տարբեր կարիքներին, այդ թվում նաև կրթօջախներին Հիմնադրամը տրամադրել է շուրջ 2,165,000 ԱՄՆ դոլար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am