Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանում նկատվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների աճ

Հայաստանում նկատվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների 
աճ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գրանցվել է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծնունդների մասով աճ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը:

Ըստ նախարարի՝ վերջին տարիներին իրականացված միջոցառումները զգալի կերպով ազդում են ծնունդների կարգաթվային կառուցվածքի վրա:

«Ունենք աճ ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնունդների մասով: Օրինակ՝ 2018 թվականին ծնվել է ընտանիքում երրորդ և հաջորդ կարգաթվով 8271 երեխա, 2022–ին այդ թիվը կազմել է 11 հազար 956, աճը կազմել է 44.6 տոկոս: Բնականաբար, կարող ենք արձանագրել, որ մեր այս միջոցառումը տվել է դրական արդյունքներ»,–ասաց Մկրտչյանը:

2022 թվականի հունվարից գործող՝ «Ընտանիքում ծնված երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցության» ծրագրի շրջանակում 2023–ի դեկտեմբեր ամսվա տվյալներով աջակցություն է տրամադրվել 21 հազար 804 երեխայի համար:

Նախարարը հիշեցրեց, որ 2023 թվականին վերանայվել է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի համակարգ, նոր փոփոխությամբ խնամքի նպաստ են ստանում բոլոր մայրերը՝ անկախ աշխատել–չաշխատելու հանգամանքից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am