Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին

ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու 
մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ լույս մարտի 29-ի գիշերը տարածաշրջանում 15 թիրախ է ոչնչացվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա գրել է իր Telegram ալիքում:

«Մեր հակաօդային պաշտպանության համակարգն աշխատել է Բելգորոդի և Բելգորոդի մարզի երկնքում. 15 օդային թիրախ է խոցվել քաղաքին մոտենալիս։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան», - գրել է Գլադկովը։

Նա պարզաբանել է, որ Բելգորոդում 17 բազմաբնակարան շենքերում ապակիներ են կոտրվել, արկերի բեկորները վնասել են մեկ պատշգամբ։ Վնասվել է նաև «Բելգորոդ Արենա»-ի և գիմնազիայի ապակեպատվածքը, ինչպես նաև ավտոմեքենաներ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ մարզի երկնքում խոցվել են RM-70 Vampire համազարկային կրակի ռեակտիվ համակարգի արկեր։

Վերջին շրջանում Բելգորոդում հաճախակի դարձած գնդակոծությունների պատճառով մարզից դուրս է բերվել ավելի քան 3500 երեխա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am