Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված 
համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Move2Career-ի կողմից կազմակերպված կարիերայի և նեթվորքինգի Recruit Days բիզնես միջոցառմանը։

Ucom-ի ղեկավարը TED Talks ձևաչափով խոսել է «Նոր ղեկավարման ոճ: Թվային փոխակերպում» թեմայի շուրջ, ներկայացնելով իր կարծիքներն ու դիտարկումներն ընկերություններում թվային փոխակերպում իրականացնելու և այդ գործընթացի ժամանակ ճիշտ հաղորդակցվելու մասին։  

Ucom2.jpg (441 KB)

«Կարևոր է հասկանալ, որ թվային տեխնոլոգիաները չեն գալիս մարդկանց աշխատանքից զրկելու, այլ գալիս են մեր աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու: Դրանց շնորհիվ ընկերությունները կարող են ավելի մեծ եկամուտներ ունենալ, խնայել ու ավելի արդյունավետ լինել: Ղեկավարներն անպայման պետք է համոզվեն, որ աշխատակիցները հասկանում են, թե ինչ է նշանակում թվայինը, պետք է այս ուղղությամբ աշխատեն, բացատրեն ինչի համար է արվում թվային փոխակերպումը: Այդ դեպքում աշխատակիցներն ավելի ներգրավված կլինեն թվային փոխակերպման գործընթացում», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ucom3.jpg (177 KB)

Նշենք, որ «Աշխատանքային թիմի ձևավորումը 202X-ին. մարտահրավերներ, միտումներ, հեռանկարներ» խորագրով լիագումար նիստի ընթացքում խոշոր բիզնեսների և պետական գերատեսչությունների ներկայացուցիչները քննարկել են խնդիրներ, որոնց բախվում են ընկերություններն աշխատանքի ընդունման ընթացքում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am