Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը

Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների 
հերթական հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի Բատկեն քաղաքում տեղի է ունեցել ղրղզատաջիկական պետական ​​սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցով Ղրղզստանի և Տաջիկստանի կառավարական պատվիրակությունների հերթական հանդիպումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է ղրղզական 24 պարբերականը՝ վկայակոչելով նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը:

Ըստ հրապարակման երկու երկրների կառավարական պատվիրակությունները շարունակել են քննարկել ղրղզատաջիկական պետական ​​սահմանի սահմանազատման հարցը մնացած հատվածներում և զգալի արդյունքների են հասել պետությունների միջև սահմանային գծի հետագա որոշման հարցում: Աշխատանքային խմբերին տրվել են նաև կոնկրետ հանձնարարականներ՝ շարունակելու աշխատանքն այդ ուղղությամբ։

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանը պարբերաբար դառնում է տեղի բնակիչների և երկու երկրների սահմանապահների միջև լուրջ հակամարտությունների գոտի։ Պատճառը չսահմանազատված տարածքներն են։ Երկու երկրների աշխատանքային խմբերը շարունակում են աշխատել սահմանների սահմանազատման ուղղությամբ։ Ներկայում սահմանի ընդհանուր երկարության գրեթե 1000 կիլոմետրից համաձայնեցված է մոտավորապես 90 %-ը։ 2023 թ. դեկտեմբերի 11-ին Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը հայտնել էր, որ Տաջիկստանի հետ սահմանագծի որոշման աշխատանքների ավարտն սպասվում է 2024 թվականի գարնանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am