Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Կալանավորվել է «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչության գործով անցնող 9-րդ անձը

Կալանավորվել է «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչության գործով անցնող 9-րդ 
անձը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայի Բասմանի դատարանը կալանավորել է «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչության գործով անցնող 9-րդ անձին՝ Նազրիմադ Լուտֆուլոյին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստ»-ին նիստերի դահլիճից:

«Քննության միջնորդությունը բավարարել, Նազրիմադ Լուտֆուլոյի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը մինչեւ մայիսի 22-ը», - որոշումը հրապարակել է դատավոր Թիմուր Վախրամեևը:

Ստացված տվյալների համաձայն՝ 24-ամյա Լուտֆուլոյը ծնունդով Տաջիկստանից է, բնակվել է մետրոյի «Շչելկովսկայա» կայարանից ոչ հեռու գտնվող հանրակացարանում: Մարտին 23-ի երեկոյան իրավապահ մարմինները նրանից պահանջել են ցույց տալ փաստաթղթերը։ Նա հրաժարվել է, սկսել է հայհոյել ու կոպտել, փորձել է փախչել ոստիկանների ձեռքից, ինչի համար նրան 15 օրով ձերբակալել են։ Մինչ նա գտնվում էր մեկուսարանում, քննիչները հաստատել են նրա կապը ահաբեկիչների հիմնական խմբի հետ։

Մարտի 22-ին «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 144 մարդ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am