Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են շինարարական ծրագրերի ընթացակարգերի բարելավման հարցեր

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են շինարարական ծրագրերի 
ընթացակարգերի բարելավման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի նախաձեռնությամբ կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի և գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Քաղաքաշինության կոմիտեից, քննարկվել են պետական միջոցներով իրականացվող քաղաքաշինական ծրագրերի մրցութային ընթացակարգերի բարելավմանն առնչվող հարցեր։

Շնորհակալություն հայտնելով գործընկերներին հրավերին արագ արձագանքելու համար՝ Եղիազար Վարդանյանը կարևորել է համատեղ ուժերով այնպիսի մեխանիզմների մշակումը, որոնք թույլ կտան արդյունավետ կառավարել որակի, ժամկետների հետ կապված ռիսկերը, միաժամանակ կխթանեն բարեխիղճ կազմակերպությունների մասնակցությունը պետական ծրագրերին։

«Գլխավոր նպատակը ծրագիրը ժամանակին և որակով ավարտելն ու սերունդներին բարեկարգ միջավայր փոխանցելն է։ Այդ ճանապարհին պետք է փորձենք հավասարակշռել լավ աշխատանքը խրախուսելու և անբարեխիղճ գործելաոճը կանխելու մոտեցումները՝ ապահովելով նաև ծրագրերի անխափան ընթացքը»,-ընդգծել է Եղիազար Վարդանյանը։ Նա առաջ է քաշել ծրագիրը ժամանակից շուտ ավարտողներին, պարտաճանաչ իրակացնողներին խրախուսելու գաղափարը, առաջարկել մեխանիզմներ՝ տարանջատելու նախագծումից մինչև տեխնիկական հսկողության փուլ թերացումները՝ տույժերն արդարացի և հասցեական կիրառելու, իսկ կատարված աշխատանքը համարժեք գնահատելու համար։

Նախարարության գործընկերներին կոմիտեի նախագահը փոխանցել է շինարարական կազմակերպությունների

ղեկավարների մտահոգությունները, որոնք վերաբերել են մատակարար կազմակերպությունների հետ առնչվելիս ծագող խնդիրների կամ տարբեր օղակների թերացումների ազդեցությանը ծրագրի ընդհանուր ընթացքի վրա։

Եղիազար Վարդանյանի համոզմամբ ոլորտային խնդիրները հնարավոր կլինի կանոնակարգել նաև շինարարական ծրագրերի կառավարման ավտոմատացված համակարգի օգնությամբ, որի մշակումը կոմիտեի առաջիկա նպատակներից է։ Նա կարևորել է նաև հանրության ներգրավումը ծրագրերի հսկողության գործընթացին, ինչի նպատակով ստեղծվելու է ազդարարման հնարավորություն։

Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը ողջունել է կոմիտեի առաջարկած գաղափարները և նախարարության անունից պատրաստակամություն հայտնել՝ մասնագիտական աջակցություն ցուցաբերելու դրանց իրագործմանը։ Նա նշել է, որ քննարկված մեխանիզմները հաջողությամբ փորձարկելու դեպքում հնարավոր կլինի

փոփոխություններ կատարել ընդհանուր կարգավորումներում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am