Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Լեհաստանը չեղարկել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը

Լեհաստանը չեղարկել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին 
պայմանագիրը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ստորագրել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի գործողությունը դադարեցնելու մասին օրենքը, որը ստորագրվել է Փարիզում 1990 թվականի նոյեմբերի 19-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լեհաստանի «PAP» մամուլի գործակալությունը։

«Պայմանագրի գործողության կասեցումը կնշանակի, որ Լեհաստանի Հանրապետությունը, ինչպես և մյուս երկրները, որոնք կորոշեն դա անել ՝ պաշտոնապես մնալով այդ համաձայնագրի կողմ, պարտավոր չեն լինի կատարել դրա դրույթները», - հայտարարել են Լեհաստանի հանրապետության նախագահի գրասենյակից:

Նշվում է, որ օրենքն ընդունվել է Լեհաստանի Սեյմի կողմից մարտի սկզբին, այնուհետև այն պաշտպանել է Սենատը:

Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը ստորագրվել է 1990 թվականին Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների և այն ժամանակվա Վարշավայի պայմանագրի երկրների, այդ թվում ՝ Լեհաստանի միջև։

Պայմանագրի նպատակն էր նվազեցնել դրա կնքման պահին ՆԱՏՕ-ի անդամ պետությունների և Վարշավայի նախկին պայմանագրի պետությունների մոտ առկա հարձակողական սովորական սպառազինությունը, այնուհետև պահպանել այն որոշակի մակարդակի վրա: Պարտավորությունները վերաբերում են սովորական զինված ուժերի հինգ կատեգորիաներին՝ մարտական տանկեր, մարտական զրահապատ մեքենաներ, հրետանի, մարտական ինքնաթիռներ և հարվածային ուղղաթիռներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am