Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Թուրքիայի նախագահը մտադիր է մայիսի սկզբին մեկնել ԱՄՆ

Թուրքիայի նախագահը մտադիր է մայիսի սկզբին մեկնել ԱՄՆ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է մայիսի սկզբին մեկնել ԱՄՆ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է «Daily Sabah» պարբերականը՝ վկայակոչելով Թուրքիայի ղեկավարության աղբյուրները:

«Նախագահ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին այցելել ԱՄՆ», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ դրանք կլինեն Էրդողանի առաջին բանակցությունները Սպիտակ տանը Ջո Բայդենի նախագահության ընթացքում:

Էրդողանը և Բայդենը, ինչպես սպասվում է, կքննարկեն, մասնավորապես, Գազայի հատվածում տիրող իրավիճակը, պաշտպանական ոլորտում համագործակցությունը և ահաբեկչության դեմ պայքարը:

Daily Sabah-ի աղբյուրը հավելել է, որ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընն Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am