Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետը կրկին այցելել է Ոսկեպար, հանդիպել տեղի բնակիչների հետ

ՀՀ վարչապետը կրկին այցելել է Ոսկեպար, հանդիպել տեղի բնակիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 17-ին այցելել է Տավուշի մարզի Ոսկեպար համայնք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը հանդիպման մասին գրառում է կատարել «Տելեգրամ»-ի իր ալիքում՝ կից հրապարակելով լուսանկարներ:

436206830_1019462106845665_3978658237918339939_n.jpg (185 KB)

«Այսօր այցելել եմ Ոսկեպար, որտեղ հանդիպում  ունեցա բնակիչների հետ»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս առաջ ևս՝ մարտի 18-ին, մեկնել էր Տավուշի մարզ: Նա Ոսկեպարում հանդիպել էր Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից բնակավայրերի բնակիչների հետ:

ՀՀ վարչապետն իր խոսքում մի քանի անգամ նշել է՝ չի բացառում՝ որ Ադրբեջանի հետ սահմանի դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։  

«Նախկինում էլ չեմ բացառել և չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսել Տավուշի մարզից։ Եվ այս գործընթացի շուրջ որոշումներ կայացնելիս մենք պետք է ելնենք իրողությունների և իրավիճակի համապարփակ վերլուծությունից և Հայաստանի շուրջ առկա անվտանգային մարտահրավերները և իրադրության կայունության ապահովման պահանջները, անհրաժեշտությունները կառավարելու տրամաբանությամբ»,- մարտի 22-ի ասուլիսի ժամանակ նշել էր ՀՀ վարչապետը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am