Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Թուրքիայում տուգանք և սահմանափակող միջոցներ են կիրառել Meta-ի դեմ

Թուրքիայում տուգանք և սահմանափակող միջոցներ են կիրառել Meta-ի դեմ

ԵՐԵՎԱՆ, 29  ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Թուրքիայում ապրիլի 29-ից դադարեցվել է Threads սոցիալական ցանցի աշխատանքը։

«Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝  այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մանրամասնելով, որ սոցիալական ցանցը Թուրքիայում իր աշխատանքը դադարեցնելու մասին օգտատերերին է ծանուցել է դեռևս ապրիլի 15-ին։

 Աղբյուրի տեղեկատվությամբ՝ սոցցանցն դա պատճառաբանել է Թուրքիայի հակամենաշնորհային կարգավորող մարմնի որոշմամբ։ Նշվել է, որ օգտատերերի պրոֆիլները կանջատվեն, սակայն նրանք ցանկացած պահի կարող են տվյալներ ներբեռնել և ջնջել պրոֆիլը։

Բջջային ցանցի կամ Wi-Fi-ի միջոցով  սոցցանցը բացելու փորձերն անհաջող են, նույնը եղել է VPN ծառայությունների կիրառման դեպքում։

Meta-ի ղեկավարությունը պարզաբանել է, որ օգտատերերի հաղորդագրությունները կրկին հասանելի կլինեն, եթե Threads-ը վերսկսի աշխատանքը։

Թուրքիայի մրցակցության խորհուրդը մարտի 18-ին որոշել է ժամանակավոր սահմանափակող միջոցներ և տուգանք է կիրառել Meta-ի դեմ այն ​​բանից հետո, երբ կարգավորող մարմին որոշել է, որ Instagram և Threads սոցիալական մեդիայի պրոֆիլների համադրությունը նպաստում է գովազդային շուկայում ընկերության գերիշխող դիրքի չարաշահմանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am