Փարիզը որոշել է մենակ չթողնել Հայաստանին՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի, ինչու ԱՄՆ-ն չի կարող նույնն անել․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Աստրիդ Փանոսյան-Բուվեն հայտարարել է, որ Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին՝ ընդդեմ ադրբեջանական շարունակվող ագրեսիայի ու հարցադրում արել, թե ինչու ԱՄՆ-ն չի կարող նույնն անել։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորը եղել է ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման հիմնական բանախոսը։
"France has decided not to let Armenia alone," French National Assembly member @AstridPanosyan-Bouvet stated at the Capitol Hill Armenian Genocide commemoration, citing the growing political, military, economic, and cultural ties between the two countries.
— ANCA (@ANCA_DC) April 18, 2024
"My question to… pic.twitter.com/tAnjURhAv9
Իր ելույթում պատգամավորը խոսել է Ֆրանսիայի և Հայաստանի միջև աճող քաղաքական, ռազմական, տնտեսական և մշակութային կապերի մասին։
«Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ցեղասպանական ագրեսիայի դեմ։ Ես հարց ունեմ Փարիզում տեղակայված ամերիկացի դիվանագետներին և իմ գործընկեր ամերիկացի օրենսդիրներին՝ ինչո՞ւ ԱՄՆ-ն չի կարող նույնն անել»,- նշել է նա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում