Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և 
դրանց ընդլայնման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 29-30-ը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի ամենամյա քննարկումներին։
«Արմենպրես» հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության արդյունքները և նախանշվել են գործակցության նոր ոլորտները։
Կողմերը համաձայնեցրել են 2024 թվականի համագործակցության ծրագիրը և նախանշել 2025 թվականի գործակցության հեռանկարները։
Հանդիպման շրջանակում Արթուր Երոյանն առանձնազրույց է ունեցել նաև ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի անվտանգային համագործակցության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Դաչան Տիբերիուի Շերբանի հետ։
Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am