Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով

Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: IDBank-ի այն հաճախորդները, ովքեր ամրագրումներ կկատարեն GetTransfer առցանց հարթակում և բջջային հավելվածում ու կվճարեն IDBank-ի քարտերով, 2024թ․-ի ապրիլի 1-ից սկսած կստանան բացառիկ քեշբեքեր։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին IDBank-ից։

Քեշբեքի չափը կախված է IDBank-ի Ձեր քարտից, մասնավորապես՝

GetTransfer-ի միջոցով կարելի է հաշված րոպեների ընթացքում նախքան ուղևորությունն ամրագրել նախընտրելի մեքենան, ընտրել տեղափոխման վայրը, ժամը, պատվիրել ուղևորության համար անհրաժեշտ հավելյալ ծառայություններ՝ ցանկացած կարիքի համար։

Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը։ Եթե Դուք հանդիսանում եք Բանկի քարտապան, ապա Դուք ավտոմատ կերպով մասնակցում եք արշավին և լրացուցիչ որևէ գործողություն չի պահանջվում։ Իսկ եթե դեռ չեք հանդիսանում IDBank-ի քարտապան, ապա Ձեր նախընտրած քարտը կարող եք ձեռք բերել Idram&IDBank հավելվածի միջոցով՝ առանց տնից դուրս գալու, վայրկյանների ընթացքում, կամ էլ IDBank-ի պաշտոնական կայքի միջոցով։

Վստահ ենք, որ արշավի շնորհիվ կկարողանաք խնայել ժամանակ և գումար, ինչպես նաև Ձեր ճամփորդության համար անհրաժեշտ ամրագրումները կատարել անխափան՝ անվտանգ ու շահավետ կերպով։

Արշավը գործում է մինչև 2024թ․-ի դեկտեմբերի 31-ը։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am