Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի պատասխան Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարձակման՝ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Կանադան ապրիլի 25-ին նոր պատժամիջոցներ են սահմանել Թեհրանի նկատմամբ։ Սահմանափակիչ միջոցներն ուղղված են առաջին հերթին անօդաչու թռչող սարքերի առևտրի և դրանց արտադրության դեմ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ պատժամիջոցների տակ է հայտնվել 16 ընկերություն, ութ մասնավոր անձ, հինգ նավ և մեկ ինքնաթիռ` կապված այն աջակցության հետ, որը Թեհրանին ցուցաբերվել է անօդաչուներ գնելիս:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ իրանական անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ մասնակցության համար պատժամիջոցների ցուցակում է հայտնվել չորս ընկերություն և երկու մասնավոր անձ: Բացի այդ, լրացուցիչ արգելք է սահմանվել այն բաղադրիչների արտահանման վրա, որոնք կարող են օգտագործվել անօդաչուների ստեղծման համար։

«Մենք պատասխանատվության կենթարկենք նրանց, ովքեր պատասխանատվություն են կրում Իրանի ապակայունացնող պահվածքի համար», - փաստաթղթում մեջբերվում են Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնի խոսքերը:

Կանադական սահմանափակող միջոցների են ենթարկվել երկու ֆիզիկական և երկու իրավաբանական անձինք: Երկրի արտգործնախարարությունը պարզաբանել է, որ պատժամիջոցները սահմանվել են G7-ի դաշնակիցների հետ համակարգմամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am