Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ 
զորավարժություններ կիրականացնեն

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի ԶՈՒ-ն ու Ճապոնիայի ցամաքային ինքնապաշտպանական ուժերը նախատեսում են 2025 թվականին իրենց առաջին համատեղ ցամաքային զորավարժություններն անցկացնել։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Kyodo գործակալությանը, այս մասին  հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

Նրա խոսքով՝ զորավարժությունները նախատեսվում է անցկացնել Ճապոնիայի տարածքում։ Դրանք կլինեն Գերմանիայի և Ճապոնիայի միջև առաջին համատեղ ցամաքային զորավարժությունները։

Գերատեսչության ղեկավարը մանրամասնել է, որ Գերմանիայի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչները վերջերս այցելել են Ճապոնիա՝ սկսելու առաջիկա զորավարժությունների համակարգումը։ Նա  ընդգծել է, որ նման նախաձեռնությունը կօգնի պահպանել միջազգային կարգը՝ հիմնված օրենքի տառի վրա։

Նախատեսվում է նաև, որ 2024 թվականի օգոստոսին ճապոնական նավահանգիստներից մեկը կմտնի գերմանական ֆրեգատը, իսկ հուլիսին գերմանական ռազմաօդային ուժերի կործանիչները կմասնակցեն Ճապոնիայի օդային ինքնապաշտպանության ուժերի հետ համատեղ վարժանքներին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am