Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

«Երեմյան Փրոջեքթս»-ի թիմը «Սիզընս» այգում ծառատունկ է իրականացրել

«Երեմյան Փրոջեքթս»-ի թիմը «Սիզընս» այգում ծառատունկ է իրականացրել

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի սրտում գտնվող ամենագեղեցիկ ու ընտանեկան «Սիզընս» այգում «Երեմյան Փրոջեքթս» ընկերության թիմակիցները հերթական ծառատունկ էին կազմակերպել։ Ծառատունկին մասնակցում էին Ընկերության խոհարարներ, մատուցողներ, մենեջերներ, տնօրեններ, մարքեթինգի և կոմերցիոն բաժինների ներկայացուցիչներ։

Արդեն ավանդույթ դարձած ծառատունկն իրականացվում է «Երեմյան Փրոջեքթս»-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հայեցակարգի շրջանակում, Ընկերությունը շարունակում է  խնամել ու բարեկարգել այգին, այն դարձնել  քաղաքի բնակիչների և հյուրերի համար ընտանեկան ժամանցի ամենասիրելի վայրերից մեկը։ 

Screen Shot 2024-04-23 at 15.35.19.png (6.61 MB)

«Արդեն երկրորդ տարին անընդմեջ այգում ծառատունկ ենք իրականացնում, որին մեր թիմը սիրով մասնակցում է։ Այս անգամ տույա տեսակի ևս տասը ծառ ենք տնկել, որոնք այգու մյուս սաղարթախիտ ծառերի հետ միասին ոչ միայն գեղեցկացնելու են այգին, այլև ապահովելու են թթվածնով հարուստ, մաքուր միջավայր»,- նշել է «Երեմյան Փրոջեքթս-ի Եվրոպական ուղղվածության ռեստորանների սպասարկման և Սիզընս այգու տնօրեն Վանիկ Գաբրիելյանն ու հավելել՝ նախաձեռնությունը շարունակական է լինելու։ 

Այս ծառատունկը յուրահատուկ էր նրանով, որ «Երեմյան Փրոջեքթս»-ի թիմակիցներին միացել էին նաև իրենց երեխաները, որոնք ևս մեծ սիրով ու ոգևորությամբ օգնում էին խնամքով տնկել ծառերը։

Seasons Park (3).JPG (22.77 MB)

Արդեն հարմարավետ, մաքուր ու կանաչապատ այգին «Երեմյան Փրոջեքթս»-ի կառավարման ներքո է 2021 թվականից։ Ընկերությունը տարեցտարի նոր ենթակառուցվածքներ է ավելացրել, ժամանցային ակտիվությունների հնարավորություններ ստեղծել այգում, պարբերաբար երաժշտական ծրագրեր, համերգներ և տարաբնույթ միջոցառումներ է իրականացրել։

Seasons Park (8).JPG (21.40 MB)

«Բոլոր եղանակները ձեզ համար» կարգախոսին հավատարիմ՝ այգում բոլոր 4  եղանակներին տրամադրող, վառ ու գունեղ միջավայրն ապահովված է․ ամռան ամիսներին այգու գերժամանակակից, միջազգային լավագույն տեխնոլոգիաներով աշխատող շատրվանների  լուսագունային և լազերային շոուներն ամենասպասվածն են հյուրերի համար։ Իսկ ձմռանն այգին վերածվում է հեքիաթային ու գունեղ ամանորյա Seasons Park Station-ի։ 

Seasons Park (11).JPG (11.21 MB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am