Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով մի խումբ անձինք են ձերբակալվել

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով մի խումբ 
անձինք են ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայում ձերբակալել են մի խումբ անձանց, ովքեր կասկածվում են «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապ ունենալու և ահաբեկչական գործողություն նախապատրաստելու մեջ։

«Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ այս մասին X-ի միկրոբլոգում տեղեկացրել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան՝ մանրամասնելով, որ Ստամբուլի թաղամասերից մեկում ձերբակալված անձը մասնագիտացած էր ռումբերի պատրաստման գործում։

Ըստ Թուրքիայի ՆԳ նախարարի՝ դրանց պարունակություն հանդիսացող քիմիական պայթուցիկ նյութերը կարող են խոշորամասշտաբ պայթյուններ առաջացնել։

Ընդհանուր առմամբ՝ նշված գործով ձերբակալվել է 7 անձ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am