Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Հունահռոմեական ոճի ըմբիշները Օլիմպիական խաղերի ուղեգիր չեն նվաճել վարկանիշային վերջին մրցաշարում

Հունահռոմեական ոճի ըմբիշները Օլիմպիական խաղերի ուղեգիր չեն նվաճել վարկանիշային վերջին 
մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները ոչ մի օլիմպիական ուղեգիր չեն նվաճել Ստամբուլում կայացած վարկանիշային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վարկանիշային վերջին մրցաշարում Հայաստանը ներկայացրած հունահռոմեական ոճի ըմբիշներ Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ) ոչ մի ուղեգիր չնվաճեցին:

Հաջորդիվ պայքարի մեջ կմտնեն ազատ ոճի ընտրանու կազմի ներկայացուցիչները` Հայկ Պապիկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (97 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ):

Հայ ըմբիշներից դեռևս Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր են նվաճել Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am