Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Իրանում անցկացվում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը

Իրանում անցկացվում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը, որի ընթացքում խորհրդարանում մնացած 45 տեղի համար պայքարում է 90 թեկնածու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։

Ընտրություններն անցկացվում են 22 ընտրատարածքներում, որտեղ թեկնածուներին չէր հաջողվել մեծամասնություն ստանալ մարտի 1-ին կայացած ընտրությունների առաջին փուլում։

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ընտրատեղամասերի բացելուն պես քվեարկել է՝ հայտարարելով, որ ընտրությունների երկրորդ փուլը նույնքան կարևոր է, որքան առաջինը, և ընտրություն կատարելը բոլոր իրանցիների «ազգային պարտքն է»։

Ընտրությունների երկրորդ փուլն անցկացվում է 15 նահանգներում, այդ թվում՝ Թեհրանում, որտեղ պայքարում է 32 թեկնածու։

Մարտի 1-ին ընտրությունների ժամանակ Իրանի խորհրդարանի 290 տեղի համար պայքարել է ավելի քան 15 000 թեկնածու։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am