Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Mutuari, Lolik և SilkSwap. նոր DeFi նախագծերի ներկայացումը ftNFT Phygital Space- ում

Mutuari, Lolik և SilkSwap. նոր DeFi նախագծերի ներկայացումը ftNFT Phygital Space-
ում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս Հայաստանի Բլոկչեյն Էմբասիում ներկայացվել են Բահամուտի վրա գործարկված նոր DeFi նախագծերը՝ Mutuari-ն, Lolik-ը և SilkSwap-ը: Հանդիպման ընթացքում հայտարարվել է նաև Ցերեբրում Վիրտուալ Երևանի նոր նախագծի մեկնարկը:

Mutuari և Lolik DeFi հավելվածներից խոսել է պրոդուկտի պատասխանատու Դիանա Պարտիզպանյանը, իսկ SilkSwap-ի բոլոր առավելությունները և հնարավորությունները ներկայացրել է Blockstars-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Արտյոմ Հարությունյանը: Այս երեք DeFi նախագծերը գործում են Բահամուտ բլոկչեյնի վրա և ամբողջովին ապակենտրոնացված են:

Մասնագետների՝ DeFi նախագծերը ներկայացնելուց հետո Fastexverse-ի ղեկավար Վահե Խաչատրյանը խոսել է Ցերեբրում Վիրտուալ Երևանի նոր նախաձեռնության մասին: Հանդիպման ընթացքում Վահե Խաչատրյանը ազդարարել է Ցերեբրում Վիրտուալ Երևանում բոլորի կողմից սիրված Սարյան փողոցի վիրտուալ տարածքների նախավաճառքի փուլի մեկնարկը: Մանրամասն ներկայացվել են տարածքի ձեռք բերման առավելությունները, Fastexverse-ի կողմից առաջարկվող լուծումները և վիրտուալ տիրությում բիզնեսի առաջխաղացումը: Փակ նախավաճառքի փուլը նախատեսված է Սարյան փողոցում ներկայումս գործող բիզնեսների համար, որը կտևի երկու շաբաթ, իսկ այնուհետև կսկսվի վաճառքի հանրային փուլը՝ հնարավորություն տալով բոլորին ձեռք բերել հասանելի տարածքները և զարգացնել իրենց բիզնեսը Fastexverse-ի հետ:

4A3A9085.JPG (11.51 MB)

Հանդիպման վերջում տեղի է ունեցել ակտիվ հարց ու պատասխան բանախոսների և բազմաթիվ ներկաների միջև, որոնք անչափ հետաքրքրված էին նոր նախագծերով և դրանց կիրառմամբ:

Բաց չթողնելու Web3 համայնքի կարևոր իրադարձությունները և նոր նախագծերը՝ կարող եք մասնակցել ftNFT Phygital Space-ում պարբերաբար կազմակերպվող հանդիպումներին և տեղեկանալ առաջիկա միջոցառումներից Meetup Fastex և Fastex Armenia պաշտոնական էջերում:

4A3A8978.JPG (11.19 MB)

4A3A9069.JPG (12.84 MB)

4A3A9270.JPG (11.67 MB)

4A3A9322.JPG (13.82 MB)

4A3A9380.JPG (11.80 MB)

4A3A9440.JPG (12.11 MB)

383A6422.jpg (10.65 MB)

383A6279.jpg (17.76 MB)

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am