Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմներին են ներկայացվել դրանց պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմներին են 
ներկայացվել դրանց պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը մայիսի 10-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի անձնակազմին է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված, արդարադատության փոխգնդապետ Ռոբերտ Թամարյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից, շնորհավորելով Ռոբերտ Թամարյանին՝ Ծառայության պետը մաղթել է նրան արդյունավետ ծառայություն և հույս հայտնել, որ վերջինիս գլխավորությամբ ու օժանդակությամբ անձնակազմն իր ծառայողական պարտականությունները կիրականացնի բարձր պատասխանատվությամբ՝ օրենքի տառին համապատասխան, ինչի շնորհիվ կգրանցվի գործունեության բարձր արդյունավետություն։

Ըստ աղբյուրի՝ Ռոբերտ Թամարյանը շնորհակալություն է հայտնել վերապահված վստահության համար՝ վստահեցնելով, որ համատեղ և միասնական աշխատանքների շնորհիվ կիրականացնեն աշխատանքային այն նպատակները, որոնք դրված են իր և անձնակազմի առջև։

Նշվում է, որ նույն օրը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը հիմնարկի անձնակազմին է ներկայացրել նախարարի հրամանով հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Լևոն Հովհաննիսյանին։

Առաջին տեղակալը ներկայացրել է Լևոն Հովհաննիսյանի անցած ուղին՝ մաղթելով բեղմնավոր և անվտանգ աշխատանք։ Սահակ Գրիգորյանը նաև շնորհակալություն է հայտնել «Արթիկ» ՔԿՀ հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վահագն Երանոսյանին՝ հիմնարկի պետի պարտականությունները պատշաճ և պատվով կատարելու համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am