Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Թուրք հոդվածագիրը կոչ է արել թուրքերին ընդօրինակել հայկական սփյուռքի արդյունավետ գործունեությունը

Թուրք հոդվածագիրը կոչ է արել թուրքերին ընդօրինակել հայկական սփյուռքի 
արդյունավետ գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք հոդվածագիր Մուրադ Բարդաքչըն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ թուրքական պետության պայքարին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Haber Turk-ը, թուրք հոդվածագիրը նշել է, որ մինչ օրս Թուրքիան չի կարողանում ճիշտ և համակարգված պայքար մղել արտասահմանում ակտիվ գործունեություն ծավալող հայկական սփյուռքի դեմ:

Բարդաքչըն հայտնել է, որ ներկայում Թուրքիայում գոյություն ունեն տարատեսակ կազմակերպություններ, որոնք սակայն մի մեծ թերություն ունեն. չեն կարողանում ճիշտ հակադարձել աշխարհի չորս ծայրերում գործող հայկական սփյուռքին, և իրենց ջանքերն ուղղում են միայն Թուրքիայի ներսում գտնվող հայերին դեմ:

Խոսելով Թուրքիայի` արդեն ավանդական դարձած ստի քարոզչության մասին` թուրք հոդվածագիրը խորհուրդ է տվել հայերի դեմ պայքարել մեկ, համակարգված կենտրոնից: Նա իր մտավախությունն է հայտնել, որ դեպքերի նման շարունակության պայամններում հայկական սփյուռքին կհաջողվի 2015 թվականին տարբեր երկրներին  Հայոց ցեղապսանության իրողությունն ընդունել տալը, այդ թվում և` ԱՄՆ-ին:

«Եթե չկարողանանք ազատվել ներկայիս մտածելակերպից, ապա երեք տարի անց Թուրքիայի «գլուխն ավելի կցավի», քան հիմա»,- գրում է Բարդաքչըն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am