Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Հալեպի տուժած հայկական դպորցներն կգործեն մեկ այլ շինությունում

Հալեպի տուժած հայկական դպորցներն կգործեն մեկ այլ շինությունում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայկական դպրոցները պատրաստվում են նոր ուսումնական տարվան, որը կմերկնարկի սեպտեմբերի 16-ին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի լրատվական գրասենյակից: Այն դպրոցները, որոնք նյութական վնասներ են կրել ռմբակոծությունների հետևանքով, ուսումնական տարի կսկսեն մեկ այլ շինությունում: Ազգային 5 վարժարանները, այդ թվում` մեկ ճեմարան և 4 նախակրթարան, կտեղավորվեն մեկ կառույցում: Միություները և ազգային մարմինները շարունակում են իրենց սովորական աշխատանքները:

Աղբյուրից նաև տեղեկացանք, որ Հալեպում բախումները շարունակվում են, սակայն հրթռիները համեմատաբար ավելի քիչ են: Ինչ վերաբերում է ջրամատակարարման հետ կապված լարվածությանը, թեև հարցը ամբողջովին չի լուծվել, այնուամենայնիվ, բավական բարելավվել է:

Մյուս կողմից` Հալեպի պատվիրակությունը պատրատսվում է ժամանել Երևան՝ մասնակցելու Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովին:

Հայկական Նոր գյուղ թաղամասում ընկած հրթիռները, մարդկային վնասներից բացի, նյութական սարսափելի վնասներ են պատճառել: Նոր Գյուղում մեծաթիվ բնակարաններ բոլորովին անբնակելի են դարձել, իսկ հարյուրավոր բնակարաններ նորոգվելու կարիք ունեն: Երբեմնի հայաշատ Նոր Գյուղ թաղամասն այսօր աղետի շրջան է, ամայացած ու ավերակ:  Կոչ է ուղղվել համայն հայությանը՝ բոլոր միջոցներով սատար կանգնելու ի նպաստ անմարդկային հրթիռաձգության կասեցման՝ հանուն աղետահար ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am