Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Արամ Ա-ի օծման 20-րդ տարեդարձի առթիվ հայրապետական մաղթանք է կատարվել Անթիլիասում

Արամ Ա-ի օծման 20-րդ տարեդարձի առթիվ հայրապետական մաղթանք է 
կատարվել Անթիլիասում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի ընտրության և օծման 20-րդ տարեդարձի առթիվ Հունիսի 28-ին Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում տեղի ունեցած պատարագի ընթացքում հայրապետական մաղթանք է կատարվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտաոնական կայքից: Հայրապետական մաղթանքի հատուկ արարողության ընթացքում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբան հայրերն աստվածաշնչյան ընթերցումներով ու աղոթքներով կորով ու երկար գահակալություն են մաղթել Վեհափառին և բարգավաճ ծաղկում` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը:

Պատարագի ընթացքում Դպրեվանքի տեսուչ Տ. Թորգմ Վրդ. Տոնոյանն իր քարոզում անդրադարձել է Արամ Ա կաթողիկոսի 20-ամյա հայրապետական վաստակի չորս կարևոր բնագավառներին` մշակութային գործունեությանը, շինարարական աշխատանքին, միջեկեղեցական ու միջկրոնական առաքելությանն և ազգային պահանջատիրությանը:

Նորին Սրբությունն իր հերթին նշել է. «Ինչ որ մենք կատարում ենք որպես հոգևորական, մեր սրբազան պարտքն է Աստծուն, մեր եկեղեցուն, ժողովրդին ու հայրենիքին: Այդ բոլոր մենք կատարում ենք ու պիտի կատարենք հեռու ամեն տեսակ գնահատանքներից ու լուսարձակներից: Ճշմարիտ ծառայությունը կարիք չունի ոչ մի գնահատանքի: Անցնող քսան տարիների ընթացքում այն, ինչը որ մենք փորձեցինք կատարել որպես շինարարություն ու վերաշինություն մեր կյանքի հոգևոր, բարոյական, իմացական, մշակութային ու ազգային բնագավառներում, մեր նվիրական պարտքն է, և այդ պարտքը մենք փորձեցինք կատարել բարձր գիտակցությամբ, նվիրվածությամբ ու նախանձախնդրությամբ: Ծառայությունը մեր կյանքի ճամփան, որակն ու սրբազան նպատակն է: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն իր Վեհափառ հայրապետով ու միաբանությամբ պիտի շարունակի ծառայական նույն ճամփան` ծառայություն Աստծուն, մեր ժողովրդին ու հայրենիքին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am