Սերենա Ուիլյամսը հավանել է հայ թենիսիստուհու խաղը
17:43, 30 Հունիս 2015
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի առաջին ռակետ,ամերկուհի Սերենա Ուիլյամսը կարծիք է հայտնել Ռուսաստանը ներկայացնող ազգությամբ հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանի մասին: «Նա իսկապես լավ էր խաղում: Հաշվի առնելով որակավորման փուլի խաղերը, ապա նա պատրաստ է խոտի վրա խաղալու: Մարգարիտան երբեմն այնպիսի կտրուկ հարվածներ էր կատարում, որին դժվարանում էի հասնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման կարծիք է հայտնել Ուիլյամսը:
Մեծ սաղավարտի չորս մրցաշարերից հերթականում` Ուիմբլդոնի առաջին փուլում Սերենա Ուիլյամսը մրցում էր Ռուսաստանը ներկայացնող 20-ամյա Մարգարիտա Գասպարյանի հետ, ում հաղթեց 6:4, 6:1 հաշվով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում