Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Պատգամավորն ավելորդ է համարում բանակցությունների մասին խոսելը, քանի դեռ չեն դադարել ռազմական գործողությունները

Պատգամավորն ավելորդ է համարում բանակցությունների մասին խոսելը, քանի դեռ 
չեն դադարել ռազմական գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քանի դեռ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պատերազմը չի դադարել, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների մասին խոսք լինել չի կարող: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Քանի դեռ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են պատերազմական գործողությունները, բանակցությունների մասին խոսք լինել չի կարող: Անհնար է բանակցել խաղաղ կարգավորման շուրջ, երբ կրակոցները չեն դադարել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մելքումյանը:

Նա ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հերթին պետք է ավելի հասցեական գնահատականներ հնչեցնեն: «Համանախագահների ինստիտուտը պետք է որոշակի երաշխիքներ տա բանակցությունները վերսկսելու համար: Եթե չկան այդ երաշխիքները, բանակցությունների մասին խոսելն ավելորդ է»,- եզրափակեց Մելքումյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am