Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը տոնում է Թանգարանների միջազգային օրը և Թանգարանային գիշերը

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը տոնում է Թանգարանների միջազգային օրը և 
Թանգարանային գիշերը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը (ԳԱԿ) համաշխարհային թանգարանային համայնքի հետ միասին տոնում է Թանգարանների միջազգային օրը և Թանգարանային գիշերը մայիսի 21-ին:  Թանգարանների միջազգային օրվա այս տարվա թեման է «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները», որն ընդգծում է թանգարանների և մշակութային ժառանգության միջև կապը, կարևորելով թանգարանների դերը` որպես մշակութային լանդշաֆտի պահպանության գործում ակտիվորեն ներգրավված և մարդկանց և իրենց միջավայրի միջև կապն ամրապնդող  կենտրոնների:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնից՝ կարևորելով համայնքների և մշակութային ժառանգության միջև այս համալիր փոխհարաբերությունը՝ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը հրավիրում է բոլորին միասին տոնելու Թանգարանային գիշերը մայիսի 21-ին` առաջարկելով անվճար մուտք իր բոլոր ցուցասրահներ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 24:00-ն, ինչպես նաև միջոցառումների հատուկ ծրագիր, այդ թվում ցուցադրությունների բացում և կրթական ստեղծագործական նախաձեռնություններ:

Հաղորդագրության մեջ նշված է. «Թանգարանային գիշերվա շրջանակներում Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գլխավոր իրադարձությունը կլինի հայ անվանի քանդակագործ Արտաշես Հովսեփյանի հեղինակած «Սասունցի Դավիթ» որմնաքանդակի (1984-1988թթ.) հանրային բացումը ԳԱԿ-ի «Սասունցի Դավիթ» սրահում: Հանրությանն առաջին անգամ ներկայացնելով այս մոնումենտալ աշխատանքը՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը բացահայտում է Կասկադ համալիրի գանձերից մեկը, միևնույն ժամանակ երախտիքի տուրք մատուցելով արվեստագետին, ով այս տարի նշում է իր ծննդյան 85-ամյակը:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում կբացվի «Իմ հայրենիքի բնանկարը» ցուցադրությունը, որը կազմակերպվել է փետրվար ամսին կենտրոնում մեկնարկած համանուն կրթական ծրագրի շրջանակներում՝  նախատեսված սիրիահայ երեխաների համար: «Իմ հայրենիքի բնանկարը» ծրագիրը նպատակ ուներ մասնակից երեխաներին ներկայացնելու հայկական մշակութային համայնապատկերը հայ անվանի նկարիչների ստեղծագործությունների միջոցով՝ նպաստելով նրանց ներգրավմանը երկրի մշակութային կյանքում: Այս ցուցահանդեսը ներկայացնում է մասնակից երեխաների ստեղծագործականությունն ու ոգեշնչվածությունն արտացոլող աշխատանքների ընտրանին:

Այցելուները նաև հնարավորություն կունենան դիտելու վերջերս բացված «Ռոբերտ Էլիբեկյան. Արտացոլումներ» ժամանակավոր ցուցադրությունը «Արծիվ» սրահում:

Թանգարանային գիշեր ակցիայի միջոցառումների շարքում կիրականացվի նաև «Ռոբերտ Էլիբեկյան. Արտացոլումներ» ցուցադրության վրա հիմնված «Գարնանային կառնավալ» կրթական ծրագրի երկու պարապմունք՝ նախատեսված ընտանիքների և պատանիների համար՝  

ժամը 11:00-ին՝ ընտանեկան ծրագիր՝ 6տ. +: Մասնակիցները կստեղծեն բեմական պարագաներ՝ դեկորատիվ գլխարկներ, դիմակներ, հովհարներ:

ժամը 15:00-ին՝ պատանիների ծրագիր՝ 14տ. +: Մասնակիցները կստեղծեն բեմական կերպարների մոդելներ:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր, դասախոսություններ և կրթական ծրագրեր: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարեկան այցելությունների թիվը գերազանցում է 1,000,000:

Թանգարանների միջազգային խորհուրդը 1977թ. հիմնադրեց Թանգարանների միջազգային օրը՝ նպատակ ունենալով բարձրացնել հասարակության զարգացմանն ուղղված  թանգարանների դերի մասին հանրային իրազեկությունը, որը հետագայում լայնորեն տարածվեց: 2015թ. գրանցվել է ռեկորդային մասնակցություն. 145 երկրներում ավելի քան 35.000 թանգարաններ Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում հանդես են եկել բազմաբնույթ միջոցառումներով»


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am