Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

ԱԺ-ն օրակարգից հանեց ՍԴ դատավորի ընտրության հարցը

ԱԺ-ն օրակարգից հանեց ՍԴ դատավորի ընտրության հարցը

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովը հերթական նիստի օրակարգից հանեց Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նիստում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Տեղեկացնեմ, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանն առողջական խնդիրների պատճառով չի կարող մասնակցել հարցի քննարկմանը և խնդրել է տեղափոխել այն։ Հետևաբար, հերթական նիստի օրակարգից հարցը հանվում է և հետագայում կքննարկվի»,- նշեց Ռուբինյանը։  

Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել էր Դավիթ Խաչատուրյանի  թեկնածությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am