Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Անջելինա Ջոլին նշանակվել է Լոնդոնի ամենահայտնի բուհերից մեկի պրոֆեսոր

Անջելինա Ջոլին նշանակվել է Լոնդոնի ամենահայտնի բուհերից մեկի պրոֆեսոր

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդի նշանավոր դերասանուհի Անջելինա Ջոլիին նշանակել են Լոնդոնի էկոնոմիկայի եւ քաղաքական գիտությունների դպրոցի դասախոս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է ուսումնական հաստատության կայքում:

Բուհի կազմում շուտով հայտնվելու է նոր հետազոտական կենտրոն՝ նվիրված կանանց, խաղաղության ու անվտանգության հիմնախնդիրներին: Այնտեղ Ջոլին հանդես կգա որպես ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության հատուկ դեսպանորդ:

«Ես շատ ոգեւորված եմ նման ծրագրի ստեղծմամբ: Հուսով եմ՝ կրթական մյուս հաստատությունները կհետեւեն այդ օրինակին, քանի որ անհրաժեշտ է ընդլայնել քննարկումները կանանց իրավունքների եւ այն բանի շուրջ, թե ինչպես վերջ դնել նրանց նկատմամբ հանցագործությունների անպատժելիությանը, ինչպիսին Է, օրինակ, սեռական բռնությունը հակամարտությունների պայմաններում»,- ասել է դերասանուհին՝ ելույթ ունենալով համալսարանական լսարանի առջեւ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ջոլին կարդալու է դասախոսություններ, մասնակցելու է հետազոտությունների եւ հանրային միջոցառումների, ինչպես նաեւ իր ինքնուրույն աշխատանքն է կատարելու գենդերային իրավահավասարության զարգացման, տնտեսության մեջ, հասարակական ու քաղաքական կյանքում կանանց դերի ուժեղացման, նրանց անվտանգության ապահովման ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am